Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Կգա՞ս իրար հետ հեծանիվ քշենք»

«Կգա՞ս իրար հետ հեծանիվ քշենք»
24.10.2024 | 15:35

Հայտնի է դարձել, թե ինչ էր խոսում Նիկոլը Իլհամի հետ Պուտինի ելույթի ժամանակ:

- Էրդողանի գիրքը կարդացել ե՞ս:

- Չէ, ինձ պատմել ա:

- Բա տեսել ե՞ս՝ ինչ թույն կեպկա էի դրել: Ուզում ե՞ս քեզ էլ դրանից նվիրեմ:

- Չէ, չեմ ուզում, թող լսեմ Պուտինն ինչ ա ասում:

- Որ խաղաղության խաչմերուկը սարքենք, կգա՞ս էդ խաչմերուկում իրար հետ հեծանիվ քշենք:

- Ես հեծանիվ չեմ քշում, յան տուր:

- Խաբար ե՞ս՝ էս ԲՐԻԿՍ-ի ճաշարանում քյալլա տալիս ե՞ն, գնանք իրար հետ մի քիչ քյալլա ուտենք:

- Վա՛խ, հորս գերեզման, սրան խի՞ բերին էլի կողքս նստացրին:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 13568

Մեկնաբանություններ